TotalFootball.am


26.01.20 15:51

ՄՅՈՒ-ն հրաժարվում է զիջումների գնալ Սմոլինգի շուրջ բանակցություններում


«Ռոման» ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» գնել պաշտպան Քրիս Սմոլինգի տրանսֆերային իրավունքները, որը «գայլերի» կազմում խաղում է վարձավճարով: «Կարմիր սատանաները» հրաժարվում են զիջումների գնալ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ռոմայից» 25 միլիոն ֆունտ է պահանջում Սմոլինգի համար: Անցած շաբաթ մանկունիացիները հրաժարվել էին հռոմեացիների առաջարկից, որը 30-ամյա ֆուտբոլիստի համար նախատեսում էր 13 միլիոն ֆունտ ու ևս 3.5 միլիոն՝ որպես բոնուս:

Քրիսը հետաքրքրված է «Ռոմա» տեղափոխությամբ: Հանուն դրա պաշտպանը պատրաստ է գնալ աշխատավարձի աննշան նվազեցման: Այժմ ֆուտբոլիստը շաբաթական 130 հազար ֆունտ է ստանում:

«Ռոման» ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության գալ Սմոլինգի լիարժեք տրանսֆերի շուրջ: «Գայլերի» կազմում մտահոգվում են, որ ամռանը այլ ակումբներ կարող են իրենց ձեռքից տանել ֆուտբոլիստին:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0