TotalFootball.am


27.01.20 19:08

[ԱՂԲՅՈՒՐ] Ազարը բաց կթողնի մադրիդյան դերբին


«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը չի մասնակցի Լա Լիգայի 22-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպումը, հայտնում է As-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա բելգիացին չի հասցնի ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից: Ֆուտբոլիստը նախորդ շաբաթվանից սկսել է գնդակով մարզումները, բայց առայժմ մարզվում է անհատական ծրագրով:

Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի բժշկական շտաբը ցանկանում է պատրաստել Ազարին ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել 2019 թվականի նոյեմբերի 26-ին:

Նշենք, որ Լա Լիգայի 22-րդ տուրի «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0