TotalFootball.am


14.02.20 21:40

Լեմպարդը խոսել է Զիյեշի տրանսֆերի մասին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Հակիմ Զիյեշի տրանսֆերի մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ամռանը կմիանա լոնդոնյան թիմին: 

«Առաջին անգամ ես նրան նկատել եմ ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի ժամանակ, որտեղ Զիյեշը ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ հատկապես «Տոտենհեմի» դեմ: Այս մրցաշրջանում նա երկու անգամ խաղաց մեր դեմ, այնպես որ, ես բավական լավ ծանոթացա նրա որակներին: Նա անհավանական ձախ ոտք ունի և բացի ձախ եզրում խաղալուց, նա կարող է լավ հանդես գալ նաև հարձակվողի դիրքում»,- Լեմպարդի խոսքն է մեջբերել BBC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0