TotalFootball.am


14.02.20 23:33

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես մեկնաբանել է ՉԼ-ից հեռացվելու որոշումը


«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել:

ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ «քաղաքայինները» հեռացվել են Չեմպիոնների լիգայից հաջորդ երկու մրցաշրջաններում: Ակումբը հայտնել է, որ դիմելու է մարզական արբիտրաժային դատարան:

««Մանչեսթեր Սիթին» հիասթափված է, բայց ոչ զարմացած: Ակումբը հասկանում էր անկախ կազմակերպության կողմից գործի քննության անհրաժեշտությունը: 2018 թվականի դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն արդեն հայտնել էր նման որոշման հավանականության մասին, սակայն հետաքննությունը դեռ չէր սկսվել:

Հաշվի առնելով արտահոսքը՝ կասկած չկար, թե ինչպիսին է լինելու գործի քննության եզրակացությունը: Ակումբը բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե:

Բողոքը համապատասխանում է մարզական արբիտրաժային դատարանի (CAS) կանոններին:

Մեկ խոսքով, գործը հարուցվել է ՈՒԵՖԱ-ի կողմից, քննվել է ՈՒԵՖԱ-ի կողմից, որոշումն էլ կայացվել է հենց ՈՒԵՖԱ-ի կողմից: Ակումբը որոշումը բողոքարկելու է և դիմելու է CAS»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0