TotalFootball.am


15.02.20 13:19

[ԱՂԲՅՈՒՐ] Վիլիանը կմերժի «Յուվեի» առաջարկը Սարրիի պատճառով


«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» վինգեր Վիլիանին, այս մասին հայտնում է Express-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել բրազիլացու հետ ամռանը։ Այս ամառ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կավարտվի լոնդոնյան ակումբի հետ, և նա կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել այլ ակումբ։

Հաղորդվում է, որ Վիլիանը մտադիր է մերժել «ծեր սինյորայի» առաջարկը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի պատճառով։ Վերջինիս հետ բրազիլացին աշխատել է նախորդ մրցաշրջանում «Չելսիում»։

Հիշեցնենք, որ Վիլիանը հանդես է գալիս «Չելսիում» 2013 թվականից։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0