TotalFootball.am


15.02.20 15:36

Ռամոսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ


Մադրիդի «Ռեալի» ու թիմի ավագ Սերխիո Ռամոսի միջև բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի հարցում:

Այս մասին հայտնում է Marca-ն:

33-ամյա իսպանացին ցանկանում է նոր պայմանագիր կնքել մինչև 2023 թվականը: «Սերուցքայինները» մտադիր են ամեն մրցաշրջանից հետո այն երկարաձգել մեկ տարով: Նման որոշման պատճառն ակումբի քաղաքականությունն է տարեց ֆուտբոլիստների վերաբերյալ:

Ռամոսի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին ու ֆուտբոլիստը ցանկանում է այժմ նոր պայմանագիր կնքել, որպեսզի ոչինչ չխանգարի նրան ԱԱ-2022-ին պատրաստվելու համար:

Սպասվում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի կգան առաջիկա օրերին:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0