TotalFootball.am


15.02.20 15:46

Կլոպը նշել է, թե ում է համարում ՉԼ-ի ֆավորիտ


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայում ֆավորիտերի մասին:

«Մինչ մրցաշրջանի մեկնարկը ֆավորիտ էի համարում «Յուվենտուսին»: Քիչ եմ դիտում Ա Սերիայի հանդիպումները, այդ պատճառով չեմ հասկանում, թե ինչու նրանք չեն գլխավորում աղյուսակը օրինակ 10 միավորի առավելությամբ:

Նրանք ամենամեծ կազմն ունեն, որը ես երբևէ տեսել եմ: Դա խելագարություն է, այլ ոչ թե կազմ: 

«Բավարիան» նույնպես հզոր կազմ ունի: Ուժեղ է նաև ՊՍԺ-ն, եթե առաջատարները պատրաստ են:

Ես երբեք չեմ բացառում նաև «Բարսելոնային», ինչպես նաև «Մանչեսթեր Սիթիին», քանի որ նրանց համար ՉԼ-ն ամենակարևոր մրցաշարն է լինելու»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0