TotalFootball.am


18.02.20 16:11

EL Larguero-ն ապացուցել է, որ «Բարսելոնան» վճարում է համացանցում Բարտոմեուին աջակցելու համար


Իսպանական El Larguero-ն պատասխանել է «Բարսելոնայի» պահանջին: Կատալոնական ակումբը ցանկանում էր, որպեսզի լրատվամիջոցը շտկի այն տեղեկությունն, ըստ որի՝ ակումբը վճարում է I3 Ventures կազմակերպությանը նախագահ Ժոզեպ Բարտոմեուին համացանցում աջակցելու համար:

El Larguero-ն ներկայացրել է ապացույցներ փաստաթղթերի տեսքով, որոնք հաստատում են այն, որ հենց I3 Ventures-ն է պատասխանատվություն կրում Լիոնել Մեսսիի, Ժերար Պիկեի ու ակումբի մյուս խաղացողների նկատմամբ քննադատության համար:

Ներկայացրած փաստաթղթերում նշվում է, որ «Բարսելոնան» համագործակցում է Nicestream ընկերության հետ, որի ղեկավարը I3 Ventures-ի տնօրեն Կարլոս Իբանյեսն է: Վերջինիս հետ մի քանի անգամ հանդիպում է ունեցել Ժայմե Մասֆերերը՝ Բարտոմեուի աջ ձեռքը կատալոնական ակումբում: 

Փաստաթղթերում ներկայացված են սոցիալական ցանցերի այն էջերը, որտեղ քննադատության են ենթարկվել «Բարսայի» ֆուտբոլիստները:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0