TotalFootball.am


19.02.20 15:24

[ՖՈՏՈ] «Լացիոն» օգնել է երկրպագուին ամուսնության առաջարկություն կատարել


Սերիա Ա-ի 24-րդ տուրում «Լացիոն» դժվարին խաղում հաղթեց «Ինտերին» և հայտնվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ 

Հռոմեական ակումբի երկրպագուներից մեկի համար այդ օրը էլ ավելի հիշարժան դարձավ։ Այդ կարևոր խաղին երկրպագուն գնացել էր իր ընկերուհու հետ։ Վերջինս ամերիկացի է և բնակվում է Ֆլորիդայում։

Հանդիպումից րոպեներ առաջ տղան զուգարան գնալու պատրվակով մենակ էր թողել աղջկան, իսկ րոպեներ անց հաղորդավարը 60 հազար երկրպագուների առաջ հայտարարել էր․

«Թեյլոր, Թեյլոր, Թեյլոր։ Դուք ինձ լսո՞ւմ եք։ Կամուսնանա՞ք նրա հետ։

Մինչ աղջիկը փորձում էր հասկանալ, թե ինչ կատարվում, գնդակ մատակարարող տղաները հայտնվել էին խաղադաշտում։ Նրանցից յուրաքանչյուրի մեջքին մեկ տառ էր գրված։ Նրանք շարք են կանգնել և ստացվել է հետևյալ գրությունը՝ Will You marry me? (Կամուսնանա՞ս ինձ հետ)։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0