TotalFootball.am


19.02.20 21:49

Իմոբիլե. «Լուիս Ալբերտոն ինձ ավելի լավ է ճանաչում, քան կինս»


«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Instagram-ի իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին և պատմել իր թիմակիցների հետ հարաբերությունների մասին: 

«Ես լավ հարաբերություններ ունեն թիմակիցներիս հետ: Նրանք հիանալի են: Ինչ վերաբերվում է Լուիս Ալբերտոյին, ապա նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան կինս: Խոակին Կորեան և Ֆելիպե Կայսեդոն իմ ընկերներն են: Նրանք հիանալի մարդիկ են: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ: Ստրակոշան նույնպես լավ խաղացող է: Լուկաս Լեյվան իրեն չեմպիոնի նման է պահում դաշտում և դրա սահմաններից դուրս»,- գրել է Իմոբիլեն: 

«Լացիոն» ընթացիկ մրցաշրջանի 24 խաղում 56 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով ընդամենը 1 միավորով: 

Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 24 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ, իսկ Լուիս Ալբերտոն 23 խաղում կատարել է 11 գոլային փոխանցում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0