TotalFootball.am


24.02.20 22:32

Սետյեն․ «Մարադոնան ստիպեց բոլորին սիրել ֆուտբոլը»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ կայանալիք խաղի մասին։

«Միշտ ասում եմ ֆուտբոլիստներին, որ սպասեն մրցակցի լավագույն տարբերակին։ Այդ ժամանակ բոլորը ցուցադրում են իրենց լավագույն խաղը։ Երկու թիմի համար էլ հեշտ չի լինելու։

«Բարսելոնայի» մոտ դրական դինամիկա է նկատվում, բայց ՉԼ-ում մենք դժվար հանդիպումների շարք ենք ունեցել։ Կարծում եմ՝ կարող ենք պահել դրական դինամիկան։

Մեսսին և Մարադոնան հիանալի են։ Ես երբեք Մեսսիի նման նվիրված ֆուտբոլիստ չեմ տեսել։ Իհարկե, հիացել եմ Մարադոնայի խաղով։ Դիեգոն ստիպեց բոլորին սիրել ֆուտբոլը»,- Սետյենի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0