TotalFootball.am


25.02.20 16:17

Կրոս. «Գվարդիոլան գերմանական ֆուտբոլի և ինձ համար առանցքային նշանակություն ունի»


«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:

«Խոսեպը առանցքային նշանակություն ունի գերմանական ֆուտբոլի և ինձ համար: Նա բոլորի ուշադրությունը սևեռեց վերահսկողության վրա:  Շատ մարզիչներ ու «Բավարիայի» ղեկավարներ գալիս էին մարզումներին, որպեսզի տեսնեին այդ ընթացքն ու խոսեին Պեպի հետ: Կիսապաշտպանությունը միշտ նրա հիմնական մտահոգությունն էր

Մարդիկ սկսեցին տեսնել ֆուտբոլն ու կիսապաշտպանությունն այլ անկյունից: Ինձ դուր էր գալիս խաղալ նրա թիմում: Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», այդ պատճառով դժվար թե մենք կրկին միասին աշխատենք»,- Կրոսի խոսքը մեջբերում է The Athletic-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0