TotalFootball.am


26.02.20 17:08

«Արսենալը» պատրաստ է վաճառել Օբամեյանգին. երկու ակումբ հետաքրքրվում է նրանով


«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն ամռանը կարող է լքել ակումբը:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել, և ակումբը պատրաստ է վաճառել նրան: Օբամեյանգը ցանկանում է հաջողության հասնել եվրագավաթներում ու կարծում է, որ «Արսենալի» կազմում չի կարող հասնել նման արդյունքի:

Եթե Օբամեյանգը մնա «զինագործների» կազմում, ապա կպահանջի այնքան աշխատավարձ, որքան ստանում է Օզիլը՝ շաբաթական ավելի քան 350 հազար եվրո:

Աղբյուրը նշում է, որ հարձակվողի տրանսֆերով ակտիվորեն հետաքրքրվում են «Բարսելոնան» և «Ինտերը»: Երկու ակումբն էլ մտադիր են ամռանը տրանսֆերային առաջարկ անել:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0