TotalFootball.am


10.03.20 13:42

Խոակին Կապարոս. «Առաջարկը ստացել եմ Խինես Մելենդեսից»


«Սևիլյայի» զարգացման բաժնի արդեն նախկին ղեկավար, Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը խոսել է իր նշանակման մասին: 

«Ես հետաքրքիր առաջարկ ստացա ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից՝ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը և որոշեցի ընդունել այն: 

Դա բարդ որոշում էր, սակայն այն կայացրել եմ իմ աշխատանքի հանդեպ ունեցած մեծ կրքից ելնելով: 

Երբ առաջարկ ստացա, տեղեկացրեցի այդ մասին «Սևիլյայի» ղեկավարությանը և նրանք բաց թողեցին ինձ»,- Կապարոսի խոսքն է մեջբերել «Սևիլյայի» պաշտոնական կայքը: 

Ակումբը նաև շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել ապագայում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0