«Արսենալը» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «զինագործները» ցանկանում են հայ ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ 25 մլն եվրո:
Մխիթարյանը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում»: Հռոմեական ակումբը ցանկանում է գնել հայ ֆուտբոլիստի լրիվ տրանսֆերը և արդեն բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի հետ: