TotalFootball.am


22.03.20 18:45

«Բրեշիայի» նախագահ. «Այս տարի ֆուտբոլ խաղալ չի կարելի, ես հրաշքների չեմ հավատում»


«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն կարծում է, որ այս տարի հնարավոր չէ վերսկսել ֆուտբոլային առաջնությունները: 

«Ես արդեն մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին: «Լացիոյի» նախագահը չեմպիոնական տիտղո՞սն է ուզում: Թող վերցնի: Նա մտածում է, որ անպարտելի թիմ ունի, թող ապրի այդ մտքով: 

Հիմա ավելի կարևոր բաներ կան, քան ֆուտբոլն է: Պետք է մտածել գոյատևելու մասին: Պետք է իրատես լինել: Սա ժանտախտ է, պարոնայք: Այս տարի ֆուտբոլ խաղալ չի կարելի: Ես հրաշքների չեմ հավատում»,- Չելինոյի խոսքն է մեջբերել Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: 

Իտալիայում ավելի քան 54 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0