«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սևիլյայում», խոսել է մադրիդյան ակումբ վերադառնալու հավանականության մասին:
«Ես բողոքելու առիթ չունեմ: Սիրում եմ Սևիլյան, թիմը, թիմակիցներիս: Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում: Ամռանն ամեն ինչ կորոշվի»,- Ռեգիլոնի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը մասնակցել է 25 խաղի և դարձել 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: