TotalFootball.am


25.03.20 20:44

The Guardian-ը ընտրել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստին, մարզչին, գոլը և վատագույն թիմը


The Guardian-ը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույնների ցանկը: 

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն, որը 26 խաղում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն, որը դարձել է  4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 

Լավագույն գոլ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի՝ «Նյուքասլի» դարպասը խփած գոլը: 

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Շեֆիլդի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը: 

Լավագույն տրանսֆերը՝ Դենի Ինգսի տեղափոխությունը «Լիվերպուլից» «Սաութհեմփթոն»: 

Լավագույն հանդիպում է ճանաչվել 19-րդ տուրում կայացած «Վուլվերհեմփթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև խաղը (3:2): 

Վատագույն թիմ է ճանաչվել «Տոտենհեմը»: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0