Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ակումբներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դժվարություններ են ունենալու:
«Մենք շփվել ենք ֆինանսական ընկերությունների հետ: Եթե Լա Լիգան ցանկանում է, ապա մենք կքննարկենք:
Մենք աշխատում ենք 500 մլն եվրո վարկային գիծ տրամադրելու ուղղությամբ»,- հայտարարել է Ռուբիալեսը: