«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Հլեբը քննադատել է Բելառուսի իշխանությունների որոշումը՝ ներքին առաջնությունները չդադարեցնելու համար:
«Սա դրամատիկ իրավիճակ է, որն ավելի մեծ հետևանքներ կունենա: Բայց այստեղ՝ Բելառուսում, մեր քաղաքական գործիչները շարունակում են մտածել, որ կորոնավիրուսը կարևոր չէ և չեն սահմանափակում միջոցառումները:
Ես անվտանգությունից ելնելով մեծ ժամանակ եմ անցկացնում տանը՝ ընտանիքիս հետ, սակայն փողոցները լիքն են մարդկանցով, ինչպես նաև ռեստորաններն ու բարերը»,- Հլեբի խոսքն է մեջբերել Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայում միակ երկիրը, որտեղ ֆուտբոլային առաջնությունը դադարեցված չէ, Բելառուսն է: