TotalFootball.am


26.03.20 19:54

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ


«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», ամենայն հավանականությամբ, ամռանը կվերադառնա մադրիդյան ակումբ: 

Այս մասին հայտնում է Marca-ն: 

Անձամբ ֆուտբոլիստը վստահ չէ, որ «Ռեալ» վերադառնալը ճիշտ քայլ կլինի, քանի որ համոզված չէ, որ բավարար խաղաժամանակ կստանա «արքայական» ակումբում: 

Հաղորդվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է զրուցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, որից հետո նոր որոշում կկայացնի: 

Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 23 խաղի՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0