TotalFootball.am


27.03.20 04:31

«Բարսելոնան» հայտարարել է աշխատարձերը կրճատելու մասին. ֆուտբոլիստները դեմ են եղել


«Բարսելոնան» կորոնավիրուսի տարածումից հետո առաջացած ճգնաժամային իրավիճակով պայմանավորված որոշումներ է կայացարել: 

Երեկ ակումբի տնօրենների խորհրդի նիստում քննարկվել են մի քանի հարցեր: Դրանք վերաբերվում են ինչպես ֆուտբոլիստներին, այնպես էլ ակումբի աշխատակիցներին: 

Խոսքը գնում է աշխատանքային ժամերի, հետևաբար նաև աշխատավարձերի կրճատման մասին: 

«Այս քայլերը բխում են ստեղծված իրավիճակից և լիովին համապատասխանում են կանոնադրությանն ու արդարությանը: 

Մեր նպատակն է որքան հնարավոր է շուտ վերականգնել ակումբի բնականոն աշխատանքը»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ակումբն առաջարկել էր ֆուտբոլիստներին կրճատել աշխատավարձերը 70 տոկոսով, սակայն նրանք համաձայն չեն եղել: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0