TotalFootball.am


30.03.20 21:26

Լիպի. «Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել»


Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին խոսել է Իտալիայի առաջնության հետագա ընթացքի մասին: 

«Կարծում եմ՝ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել: Դեռ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի դա անել՝ մայիսին, հունիսին, թե օգոստոսին: 

Դա կնշանակի, որ հաջորդ մրցաշրջանն ավելի կրճատված կլինի: 

Գիտեմ, որ առանց հանդիսականների խաղը դա ֆուտբոլ չէ: Բայց եթե  հնարավորություն չկա երկրպագուներին ստադիոն բերելու, ապա կարելի է անվճար հեռարձակել խաղերը հեռուստատեսությամբ»,- Լիպիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0