TotalFootball.am


31.03.20 13:24

Շիրերը համեմատել է Անրիին և Ագուերոյին


Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին՝ համեմատելով նրան «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հետ: 

«Ես պաշտում եմ երկուսին էլ: Թիերին ուրիշ էր: Հիմա հարձակվողի դերը փոքր ինչ փոխվել է: Քիչ են մնացել հենց կենտրոնական հարձակվողները: Անփոխարինելի է միայն այն, որ դու պետք է գոլեր խփես: Նրանք ոչ միայն հիանալի հարձակվողներ են, նաև փայլուն գոլերի հեղինակներ»,- Շիրերի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: 

Ագուերոն 2011 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», որի կազմում մասնակցել է 368 խաղի և խփել 254 գոլ: Անրին «Արսենալի» կազմում խաղացել է 1999-2007 թվականների ընթացքում և 375 խաղում խփել 228 գոլ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0