TotalFootball.am


31.03.20 15:25

«Տոտենհեմն» արձակուրդ է ուղարկել 550 աշխատակցի


«Տոտենհեմն» արձակուրդ է ուղարկել 550 աշխատակցի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Նման որոշման պատճառ է դարձել կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղերի դադարեցումը: Բացի արձակուրդից, ակումբը բոլոր աշխատողների ապրիլի և մայիսի աշխատավարձերը կրճատել է 20 տոկոսով: 

«Մենք տեսանք, որ աշխարհի խոշորագույն ակումբները ծախսերի կրճատում են կատարում: Մենք նույնպես այս դժվար որոշումն ենք կայացրել: 

Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այս ճգնաժամն ու կվերադառնանք նորմալ կյանքի»,- հայտարարել է ակումբի նախագահ Դանիել Լևին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0