TotalFootball.am


05.04.20 11:32

ԲԱՏԷ-ի մարզիչ. «Մենք չենք կարող հրաժարվել դաշտ դուրս գալուց»


ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Կիրիլ Ալշևսկին Բելառուսի առաջնության 3-րդ տուրի «Ռուխի» դեմ հանդիպումից հետո խոսել է կորոնավիրուսի տարածման և երկրում խաղերը չդադարեցնելու մասին: 

«Մենք խաղում էինք բոլոր նրանց համար, որոնք հետևում էին այս հանդիպմանը: Ես կարծում եմ, որ մարդկային կյանքից և առողջությունից ավելի բարձր ոչինչ չկա: Բայց մենք ինչ-որ չափով կատարողներ ենք և չենք կարող պարզապես հրաժարվել դաշտ դուրս գալուց: 

Հիմա մեծ պատասխանատվության տակ են բժիշկները: Պետք է աջակցել նրանց: Իսկ մեզ մնում է միայն շարունակել խաղալ և դրական էմոցիաներ պարգևել»,- Ալշևսկիի խոսքն է մեջբերել Pressball-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0