TotalFootball.am


10.04.20 14:36

Բարսեղյան. «Ներկա եմ եղել Բրայանթի վերջին խաղին, իսկ կողքիս նստած էր Գրիզմանը»


Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Instagram-ում պատասխանել է ղազախական ակումբի երկրպագուների հարցերին: 

«Ես ներկա եմ եղել Քոբի Բրայանթի վերջին խաղին: Այդ օրը կողքիս նստած էր Անտուան Գրիզմանը: Քոբիի մահը, դա, իհարկե, իհարկե ցավալի էր: Մենք այդ ժամանակ Պորտուգալիայում հավաք էինք անցկացնում: Սկզբում չէի հավատում, զանգահարեցի ԱՄՆ-ի իմ ընկերներին և ճշտեցի: Հաջորդ օրը ես խնդրեցի մարզչին մարզումը սկսել մեկ րոպե լռությամբ: Ես տեսել էի Շաքիլ Օնիլի արցունքները, ես նույնպես քիչ էր մնում լավ լինեի: 

Բրայանթը գեղեցիկ կյանք է ունեցել: Ավելի լավ է ապրել այդպես, քան անիմաստ և 100 տարի: Ես նույնիսկ մարզակոշիկներ եմ պատվիրել Քոբիի նկարով և երբ մրցաշրջանը վերսկսվի, կխաղավ դրանցով»,- Բարսեղյանի խոսքն է մեջբերել KazFootball-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0