Իտալիայում թույլատրել են Ա Սերիայի թիմերին վերսկսել թիմային մարզումները: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ հաստատվել է բժշկական կանոնակարգի նոր ֆորմատը, որը էական փոփոխության է ենթարկվել:
Ա Սերիայի ակումբները դեմ էին նախկինում սահմանված կարգին, ըստ որի՝ եթե թիմերից մեկի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվում, ապա ամբողջ թիմը մեկուսացվում է 15 օրով:
Նոր կանոնակարգով՝ կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստին կմեկուսացնեն, իսկ թիմի մնացած ֆուտբոլիստները կշարունակեն մարզվել՝ ուժեղացված կարգով թեստավորում անցնելու պայմանով:
Ավելի վաղ Իտալիայում սպորտային միջոցառումներ անցկացնելու արգելքը երկարաձգել էին մինչև հունիսի 14-ը: