TotalFootball.am


21.05.20 13:19

Զիդանը խոսել է «Ռեալի» մարզումները վերսկսելու մասին


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան թիմի մարզումները վերսկսելու մասին: 

«Շատ ուրախ եմ նորից աշխատել իմ ֆուտբոլիստների հետ: Հիանալի անցկացրեցինք այս շաբաթը՝ մարզվելով փոքր խմբերով: 

Հիմա արդեն կարող ենք ավելի շատ տեխնիկական, տակտիկական և ֆիզիկական վարժություններ կատարել: Այս շաբաթ թիմն ավելի լավ տեսք ունի: 

Ինչ վերաբերվում է չեմպիոնության պայքարին, մենք դեռ 11 խաղ ունենք անցկացնելու և պետք է պատրաստվենք մրցաշրջանի վերսկսմանը»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0