TotalFootball.am


25.05.20 05:34

Մադրիդի քաղաքապետ. ««Ատլետիկոն» այս անգամ ՉԼ-ի եզրափակչում կհաղթի, քանի որ խաղը չի դատի Կլատենբուրգը»


Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան, որը երկրպագում է «Ատլետիկոյին» հայտարարել է, որ այս անգամ մրցավար Մարկ Կլատենբուրգը չի խանգարի Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթել Չեմպիոնների լիգան: 

Հիշեցնենք, որ 2016 թվականին կայացած ՉԼ-ի եզրափակչի «Ռեալ»-«Ատլետիկո» խաղի գլխավոր մրցավարը հենց Կլատենբուրգն էր: Նա վերջերս խոստովանել էր, որ «Ռեալի» խփած գոլը սխալմամբ է հաշվել, քանի որ կար խաղից դուրս իրավիճակ: 

«Այս ՉԼ-ն կհաղթի «Ատլետիկոն»: Մենք դուրս ենք թողել գործող գավաթակիրն պատմության ամենաանսովոր մրցաշրջանում: ՉԼ-ն հաղթելու երրորդ փորձը մեր համար հաջող կլինի: Այս անգամ «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև եզրափակիչը չի դատի Մարկ Կլատենբուրգը»: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0