TotalFootball.am


25.05.20 05:37

«Ռոման» բանակցում է «Արսենալի» հետ և ցանկանում է երկարաձգել Մխիթարյանի վարձակալության ժամկետը


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել հռոմեական ակումբում: Այս մասին հայտնում է II Tempo-ն: 

Ըստ աղբյուրի՝ «գայլերը» ցանկանում են երկարաձգել հայ ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը: 

Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: 

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 13 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0