TotalFootball.am


28.05.20 08:59

Հայտնի է Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստը և թոփ 10-ը


Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստն է: Այս մասին հայտնում է Goal-ը: 

Հակիմին առաջին անգամ Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստների լավագույն տասնյակում հայտնվեց 16-րդ տուրի «Լեյպցիգի» դեմ խաղից հետո, երբ զարգացրել էր 36/2 կմ/ժ արագություն: Արդեն 20-րդ տուրում «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում ֆուտբոլիստը բարելավել էր իր ցուցանիշը՝ այն հասցնելով 36.49 կմ/ժ-ի: 2011 թվականից սկսած, երբ տվյալները սկսել են հաշվել, Բունդեսլիգայի ամենաարագ ֆուտբոլիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը. 

1) Աշրաֆ Հակիմի - 36.49 կմ/ժ

2) Ռաբի Մետոնդո - 35.97 կմ/ժ

3) Կինգսլի Էհիզիբու - 35.85 կմ/ժ

4) Կինգսլի Կոման - 35.66 կմ/ժ

5) Ջերի Սեն-Ժյուստ - 35.6 կմ/ժ

6) Ֆաբիան Ջոնսոն - 35.5 կմ/ժ

7) Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ - 35.44 կմ/ժ

8) Շերալդո Բեկեր - 35.43 կմ/ժ

9) Լուկաս Կլյունտեր - 35.4 կմ/ժ

10) Արտյոմ Ռուդնյով - 35.39 կմ/ժ

10) Յան Ռոզենտալ - 35.39 կմ/ժ





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0