TotalFootball.am


29.05.20 11:35

Ավստրիական ԼԱՍԿ-ից 6 միավոր են հանել կոնտակտային մարզումները նախատեսվածից շուտ վերսկսելու համար


Ավստրիական ԼԱՍԿ-ը տուգանվել է 75 հազար եվրոյով և 6 միավոր հանվել է թիմից: 

Երկու շաբաթ առաջ ավստրիական Բունդեսլիգայի առաջատարը նախատեսվածից շուտ վերսկսել էր կոնտակտային մարզումները, ինչով էլ առաջացրել էր մյուս թիմերի դժգոհությունը, որոնք նշում էին, որ այդ կերպ ԼԱՍԿ-ը առավելություն կունենա ավելի շուտ վերսկսելով մարզումները: 

Մինչ այս ԼԱՍԿ-ն առաջատար էր «Չեմպիոնական խմբում», սակայն 6 միավոր կորցնելուց հետո նահանջել է 2-րդ հորիզոնական և 3 միավորով զիջում է «Զալցբուրգին»: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0