TotalFootball.am


02.07.20 06:55

Զիդանը բացատրել է, թե ինչու Ազարը չի մասնակցի «Խետաֆեի» դեմ խաղին


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ֆուտբոլիստ Էդեն Ազարի մասին, որը դուրս է մնացել Լա Լիգայի 33-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղի հայտացուցակից: 

«Մենք պետք է զգույշ լինենք նրա հետ: Նա շուտով կհասնի իր մարզավիճակի գագաթնակետին: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստները, քանի որ նրանք դժվար աշխատանք են կատարում այս օրերին: Գիտենք, որ առջևում 6 եզրափակիչ ունենք Լա Լիգայում»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: 

«Ռեալ»-«Խետաֆե» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0