TotalFootball.am


06.07.20 11:37

Մխիթարյանը՝ «Նապոլիի» դեմ խաղի մասին. «Կարծում եմ՝ արժանի չէինք պարտության»


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 30-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտության մասին: 

«Կարծում եմ՝ այսօր ավելի լավ խաղացինք, քան մյուս հանդիպումներում: Պարտվեցինք, բայց արժանի չէինք դրան: Մենք մեծ ջանքեր էինք գործադրում և փորձում էինք փրկել խաղը բաց թողած գոլից հետո: 

Ես հավասարեցրեցի հաշիվը, ինչից հետո էլ մենք մի քանի լավ պահ ունեինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Կարծում եմ՝ Ինսինյեի գոլի ժամանակ մենք անուշադիր գործեցինք: Մենք պարտվել ենք երեք անընդմեջ խաղում, սակայն մենք քրտնաջան աշխատում ենք և ուզում ենք հաղթանակ տոնել, ինչից հետո էլ կվերադարձնենք վստահությունը»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը:  





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0