TotalFootball.am


08.07.20 04:08

Իբրահիմովիչ. «Ես նախագահ եմ, խաղացող ու մարզիչ»


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի մասին (4:2): 

Ֆուտբոլիստն այս խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Ես ծեր եմ, դա գաղտնիք չէ: Բայց տարիքը դա պարզապես թիվ է: Ես ինձ լավ եմ զգում և փորձում եմ ամեն կերպ օգնել թիմին: 

Ես նախագահ եմ, խաղացող և մարզիչ: Միակ բացասական կողմն այն է, որ ինձ վճարում են միայն խաղացողի կարգավիճակի համար: Եթե ես «Միլանում» լինեի մրցաշրջանի սկզբից, մենք կվերցնեինք սկուդետոն: 

Ինչ վերաբերվում է իմ ապագային, ապա դեռ մեկ ամիս ժամանակ կա, կտեսնենք թե ինչ կլինի: Իրավիճակն իսկապես տարօրինակ է, բայց մենք չենք կարող այն կառավարել: 

Ինձ դուր է գալիս «Միլանը»: Ես 38 տարեկան եմ և չունեմ նախկին մարզավիճակս, բայց ես դրան խելամիտ եմ մոտենում: Ես չեմ փորձում անել այն նույն քայլերը, ինչ 20 տարեկանում: Ես ես խաղադաշտում տարբերություն չեմ ստեղծում, ապա դա ինձ դուր չի գալիս: 

Ես այստեղ չեմ եկել թալիսմանի դեր կատարելու համար: Ես այստեղ եմ որպեսզի օգնեմ թիմակիցներիս, թիմին և երկրպագուներին»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Football-Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0