«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է նախկին թիմակից Իկեր Կասիլյասի՝ կարիերան ավարտելու որոշմանը:
Պորտուգալացին Կասիլյասի հետ խաղացել է «Ռեալում» 2009-2015 թվականների ընթացքում:
«Հպարտ եմ, որ միասին մենք մեծագույն պահեր ենք կիսել»,- գրել է Ռոնալդուն Կասիլյասի հետ լուսանկար հրապարակելով: