TotalFootball.am


15.09.20 11:26

Վերները՝ «Չելսիում» նորամուտի մասին. «Գերմանիայում լրիվ այլ ֆուտբոլ է»


«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները խոսել է Պրեմիեր լիգայում իր նորամուտի խաղի մասին, որտեղ լոնդոնցիները հաղթեցին 3:1 հաշվով: 

«1:1 հաշվի ժամանակ դժվարություններ կային, սակայն Ռիս Ջեյմսը հիանալի գոլ խփեց: Ուրախ ենք, որ հաղթեցինք: 

Գերմանական ֆուտբոլի տարբերությո՞ւնը: Լրիվ այլ ֆուտբոլ է: Տարածությունն ավելի շատ է, իսկ այստեղ՝ հատկապես երկրորդ կեսում, խաղը լրիվ փոխվեց: «Բրայթոնը» դժվարություններ ստեղծեց մեզ համար: Ես խաղում էի 3 ամրակազմ պաշտպանների հետ: Գերմանիայում նման բան չկա: Բայց ես ուրախ եմ, որ այստեղ եմ և կարծում եմ՝ առաջին խաղը լավ ստացվեց»,- Վերների խոսքն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0