TotalFootball.am


20.09.20 18:40

Մոուրինյու. «Քեյնը սպանեց խաղը»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: 

«Պաշտպանության կենտրոնում փոքր ինչ անուշադիր էինք գործում: Պարտվեցինք մի քանի միկրոմենամարտերում: Նստել էի պահեստայինների նստարանին և մտածում էի, որ պետք է ուրախ լինեմ, եթե ընդմիջման գնանք 1:0 հաշվով: Բայց գոլը փոխեց իրավիճակը: 

Երկրորդ կեսում Հարի Քեյնը սպանեց խաղը: Նա միանում էր գրոհներին, նահանջում էր, թույլ էր տալիս Սոնին գրոհել: Նրա խաղը պարզապես հիանալի էր: Երկրորդ կեսում մենք շատ ուժեղ էինք մրցակցի համար: Շատ լավ գիտեինք մրցակցին: Նրանց հետ 4 անգամ խաղացել ենք նախորդ մրցաշրջանում: Հյոյբերգն օգնեց մեզ հասկանալ, թե ինչպես է գործելու թիմը: Նա հենց «Սաութհեմփթոնում» է խաղացել»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Goal-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0