TotalFootball.am


27.09.20 14:06

Պելեգրինի. «Դժվար է, երբ խաղում ես «Ռեալի» և VAR-ի դեմ»


«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Լա Լիգայի երրորդ տուրում «Ռեալից» կրած 2:3 հաշվով պարտության մասին: 

«Դժվար է, երբ խաղում ես «Ռեալի» և VAR-ի դեմ: Առաջին կեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, քան «Ռեալը»: Երկու գոլ խփեցինք և 3 իրական գոլային պահ ունեինք: Երկրորդ կեսը հավասար ստացվեց, հետո արդեն եղավ հեռացումն ու 11 մետրանոցը: Դժվար էր 10 հոգով խաղալը: 

Դրական լիցքեր է հաղորդում այն, որ ես հիմա վստահ եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Հավասար կազմերով մենք ավելի լավն էինք, քան «Ռեալը»,- Պելեգրինիի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0