TotalFootball.am


29.09.20 18:28

Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Շեյդաևն արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի գրառմանը


«Սաբախի» և Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևը պատասխանել է «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Լեռնային Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ կատարված գրառմանը: 

- Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը գրել էր. «Մեր երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրել և չթաքնվել ապաստարաններում: Ես միշտ իմ ազգի հետ եմ»: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անում նրանց երեխաները Ղարաբաղում:

- Մխիթարյանն առաջին հերթին հայ է, և միայն դրանից հետո` իտալական ակումբի խաղացող: Վաղը նա կարող է սկսել խաղալ «Բարսելոնայում» կամ «Յուվենտուսում», փոխել մարզաշապիկի գույները, բայց հավերժ հայ կմնա: Նրանց սովորական հնարքը բողոքն է: Մենք տեսնում ենք նրանց հառաչանքներն ու բողոքները ցանկացած ոլորտում`ֆուտբոլային, դիվանագիտական, ռազմի դաշտում: Աստված նրանց բոլորին կդատի:

- Ավելի լավ չէ՞ր լինի նրա համար, որ  ֆուտբոլ խաղար, քան ստեր ու սրել արդեն իսկ լարված իրավիճակը:

- Իհարկե, նրա մոտ ֆուտբոլ խաղալը մի փոքր ավելի լավ է ստացվում: Ոչ շատ, բայց ավելի լավ: Իսկ հայերի ճնշման և ստերի մասին ես հաստատ չեմ ասի ավելի լավ, քան Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինն էր գրել իր ժամանակներում:

- Կիրակի վաղ առավոտից ադրբեջանական բանակը ամբողջ գրոհային գծի ողջ երկայնքով հակահարձակման անցավ Հայաստանի օկուպացիոն ուժերի դեմ: Ի՞նչ են զգում ֆուտբոլիստները:

-Չեմ կարծում, որ հիմա արժե ժողովրդին բաժանել ֆուտբոլիստների, նկարիչների, ինժեներների կամ տաքսու վարորդների: Մենք բոլորս մեր մեծ երկրի քաղաքացիներ ենք: Եվ մենք բոլորս 27 տարի սպասում էինք այս պահին: Եվ մեզանից յուրաքանչյուրը ՝ ֆուտբոլի խաղադաշտում, բեմում, աշխատանքի վայրում, սպասում էր այս ժամին:

Մեր բանակի հաջողությունները պարզապես հուսադրող չեն: Մեր երկիրը, բոլոր մարդիկ այսքան սպասեցին, համբերատար սպասեցին ... 27 տարի մենք փորձեցինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Սա հսկայական ժամանակաշրջան է: Եվ այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի հասկանում է, որ հիմա մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և բացի մեզանից, ոչ ոք չի վերադարձնի բռնազավթված հողերը: Սա մեր հողն է, և այս երկրի որդիները վերջապես պետք է վերջ տան այս խնդրին: Մենք հպարտ ենք մեր զինված ուժերի հաջողություններով և վստահ ենք մեր արդարությանը ՝ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարության ներքո կայացած վաղ հաղթանակում»,- ասել է Շեյդաևը ադրբեջանական «Azerisport» կայքին տված հարցազրույցում:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0