TotalFootball.am


17.10.20 11:59

Մբապեն գոլը նվիրել է 8-ամյա Լյուկային, որը պայքարում է քաղցկեղի դեմ


ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ է դարձել «Նիմի» դեմ խաղում (0:4): 

Առաջին գոլը ֆրանսիացի հարձակվողը տոնել է՝ ցուցադրելով մարզաշապիկի տակ արված հետևյալ գրությունը. «Լյուկա, համարձակ եղիր, ես քեզ հետ եմ»: 

8-ամյա Լյուկան ՊՍԺ-ի երկրպագուն է, որի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Հիմա երեխան բուժման կուրս է անցնում: 

Նրան օգնում է Les Petites Bosses ֆոնդը, որին պարբերաբար օգնություն են ցուցաբերում ֆուտբոլիստները: Մարզաշապիկները վաճառվում են աճուրդով, իսկ գումարը փոխանցվում է այդ ֆոնդին: Մբապեն ոչ միայն մարզաշապիկն ուղարկել է աճուրդի, այլ նաև նվիրել Լյուկային: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0