TotalFootball.am


22.10.20 11:18

Ֆոնսեկա. ««Յանգ Բոյզի» դեմ խաղում 5-6 փոփոխություն կլինի կազմում»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Յանգ Բոյզի» դեմ սպասվող խաղի մասին: 

«Մենք ամեն օր աշխատում ենք, կատարելագործվում: Ես զգում եմ, որ բոլորն այս ակումբում աշխատում են նույն ոգևորությամբ: Շատ կարևոր է ունենալ այսպիսի փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների համադրությամբ թիմ: 

Մենք 5-6 փոփոխություն կկատարենք մեկնարկային կազմում այս խաղի համար: Շատ կարևոր է այս փուլում ռոտացիայի ենթարկել կազմը»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 

«Յանգ Բոյզ»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0