TotalFootball.am


25.10.20 11:38

Կումանը՝ մրցավարության մասին. «Բոլոր որոշումները կայացվում են «Բարսելոնայի» դեմ»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է մրցավարությունը «Ռեալի» հետ Պրիմերայի 7-րդ տուրի խաղից հետո: Կատալոնական ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 1-3 հաշվով:

«Ես չեմ հասկանում VAR-ը, բոլոր որոշումները կայացվում են «Բարսելոնայի» դեմ: Կան շատ օրինակներ. «Սևիլյայի» հետ խաղում Մեսսիի դեմ 11-մետրանոցը, կարմիր քարտերը «Խետաֆեի» հետ խաղերում, այս խաղը», - Կումանի խոսքերն է մեջբերել լրագրող Սեմուել Մարսդենը «Թվիթերի» իր էջում:

«Ռեալը» այդ խաղից հետո 13 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: «Բարսելոնան» 7 միավորով 10-րդ տեղում է:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6