TotalFootball.am


25.10.20 20:33

Ռոնալդ Կումանը կարող է 12 խաղով որակազրկվել


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարող է երկարատև որակազրկում ստանալ Պրիմերայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ խաղի (1-3) մրցավարներին քննադատելու համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Հիշեցնենք՝ խաղից հետո Կումանն ընդգծել էր, որ խաղում մրցավարական բոլոր որոշումները կայացվել են «Բարսելոնայի» դեմ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ եթե մարզչի դեմ բողոքը փոխանցվի լիգայի կարգապահական կոմիտե, ուսումնասիրություն կսկսվի: Համաձայն կարգապահական օրենսգրքի՝ մրցավարների ազնվությանը կասկածելու համար պաշտոնատար անձը կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով, ինչպես նաև տուգանվել մինչև 3 հազար եվրոյով:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0