TotalFootball.am


25.10.20 23:34

«Հոֆենհայմը» ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ, Ադամյանը վերադարձավ խաղադաշտ


Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: 

Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին. տանտերերի կազմում աչքի ընկավ Մաքսիմիլիան Էգգեստեինը: «Հոֆենհայմի» կազմում 22-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դեննիս Գեյգերը:

77-րդ րոպեին «Հոֆենհայմի» կազմում 8-ամսյա բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Այս ոչ-ոքիից հետո «Հոֆենհայմը» 7 միավորով 8-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0