TotalFootball.am


28.10.20 13:07

Կազեմիրո. «Մենք «Ռեալն» ենք և միշտ խաղում ենք հաղթանակի համար»


«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ոչ-ոքիի մասին: 

«Մենք «Ռեալն» ենք և միշտ խաղում ենք հաղթանակի համար, որտեղ էլ որ լինենք: Մեր մրցակիցը երկու անգամ հասավ մեր տուգանային հրապարակ և իրացրեց իր պահերը: Սա ֆուտբոլ է: 

Մենք մինչև վերջ պայքարեցինք: Այսօր այդքան էլ վատ չխաղացինք, սակայն պարզ է, որ պետք է կատարելագործենք մեր խաղը: Հիմա այդքան էլ լավ դիրքում չենք մրցաշարային աղյուսակում, բայց պետք է միավորներ վաստակել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է»,- Կազեմիրոյի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0