«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Դինամո Կիևի» դեմ խաղը:
Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:
«Մենք որոշել ենք հանգստի հնարավորություն տալ Մեսսիին և Դե Յոնգին, քանի որ Չեմպիոնների լիգայում խմբում լավ դիրքում ենք: Ֆուտբոլիստները հանգստի կարիք ունեն»,- Կումանի խոսքերն է մեջբերել «Բարսայի» մամուլի ծառայությունը: