TotalFootball.am


23.11.20 16:55

Իբրահիմովիչը վտանգում է շարքից դուրս մնալ մինչև 1 ամսով


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղում (3-1):

39-ամյա ֆուտբոլիստը մեկական գոլ խփեց հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերում, իսկ 79-րդ րոպեին հարկադրված էր լքել խաղադաշտը վնասվածքի պատճառով: Նախնական հետազոտությունը ֆուտբոլիստի մոտ հայտնաբերել է ձախ ազդրի մկանների հետ կապված խնդիր:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ Զլատանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, խորը հետազոտություն կանցնի, որի արդյունքում էլ հայտնի կդառնան նրա վերականգնման ժամկետները: Ըստ նախնական տեղեկությունների՝ շվեդ հարձակվողը կարող է երեքից չորս շաբաթ բաց թողնել:

Եթե հաստատվեն սպասվող վատագույն կանխատեսումները, ապա Իբրահիմովիչը «Միլանին» չի օգնի «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի», «Պարմայի», «Ջենոայի» և «Սասուոլոյի» հետ Ա Սերիայի, ինչպես նաև «Լիլի», «Սելթիկի» ու «Սպարտայի» հետ ԵԼ-ի խաղերում:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0