TotalFootball.am


23.11.20 20:34

Հուզիչ դրվագ «Լիդս» - «Արսենալ» խաղում. ինչպես է քաղցկեղով հիվանդ տղան տանտերերին ուղեկցել խաղադաշտ


Անգլիայի մարզադաշտերում չկան ոչ միայն երկրպագուներ, այլև մասկոտներ ու երեխաներ, որոնք թիմերին կուղեկցեին խաղադաշտ: «Լիդսը» գտել էր ամսվա ամենաբարի ակցիան իրականացնելու միջոցը, որպեսզի քաջալերի 13-ամյա երկրպագու Էլլիոթ Մետկալֆին, որի մոտ ախտորոշված է քաղցկեղ:

Տղայի հետ տեսակապ էր հաստատվել, նա նստած էր քրոջ հետ: Ենթատրիբունային հատվածում թիմի ավագ Լիեմ Կուպերն ու պաշտպան Լյուկ Էյլինգը զրուցում էին նրանց հետ, իսկ հետո ֆուտբոլիստները պլանշետով դուրս եկան խաղադաշտ: Այդպիսով Էլլիոթը դարձավ իսկական մասկոտ-տղա՝ ԱՊԼ-ի իրական մարզադաշտում: Էլլիոթին միաժամանակ ցուցադրում էին նաև «Էլլանդ Ռոուդի» մեծ էկրաններին:

Ցավոք, խաղն այնքան էլ բարեհաջող չդասավորվեց տանտերերի համար. «Արսենալին» հաջողվեց գոլազուրկ ոչ-ոքիով ավարտել հանդիպումը:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0